
Կացության գործերի կառավարման նոր էլեկտրոնային համակարգ` ֆիզիկական և իրավաբանական անձանց համար
Կազմեք և ներկայացրեք դիմումները առցանց՝ վերահսկելով ամբողջ գործընթացը անձնական էջից
Իմանալ ավելինՔայլերի հաջորդականությունը
Գրանցում՝ հարցաթերթիկ-հայտի լրացմամբ
Հարցաթերթիկի լրացման ընթացակարգով կարող են գրանցվել և անհատական դիմում ներկայացնել ֆիզիկական անձ հանդիսացող ԵԱՏՄ այն քաղաքացիները, ովքեր ունեն աշխատանքային պայմանագիր, օտարերկրացի անհատ ձեռնարկատերերը, ՀՀ-ում 5 մլն դրամ ներդրում կատարած կամ ազգությամբ հայ օտարերկրացիները։
- Քայլ 1
Գրանցում և հայտի ներկայացում
- Քայլ 2
ՄՔԾ կողմից հայտի դիտարկում
- Քայլ 3
Կացության քարտի ստացում
Քայլերի հաջորդականությունը
Գրանցում՝ խիստ նույնականացմամբ
Համակարգում խիստ նույնականացմամբ կարող են գրանցվել ՀՀ քաղաքացիները, իրավաբանական անձի տնօրենը, ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները
- Քայլ 1
Գրանցում կայքում
- Քայլ 2
Ընկերության տվյալների մուտքագրում
- Քայլ 3
Շահառուների մուտքագրում
- Քայլ 4
Հայտի ներկայացում
- Քայլ 5
Կացության քարտի տրամադրում
Քայլերի հաջորդականությունը
Մուտք՝ էլեկտրոնային հասցեով
Էլեկտրոնային հասցեով կարող են համակարգ մուտք գործել այն օտարերկացիները, որոնց համար կացության դիմում է ներկայացրել գործատուն, օտարերկրացի ուսանողները, որոնց համար դիմում են ներկայացրել ԲՈՒՀ-երը, ՀՀ քաղաքացիների կամ կացության կարգավիճակ ունեցող անձանց ծնողները, ամուսինը կամ զավակը, որոնց համար դիմում է ներկայացվել։
- Քայլ 1
Մուտք համակարգ՝ հրավերի հղումով
- Քայլ 2
Դեմքով նույնականացում
- Քայլ 3
Դիմումի ընթացքի վերահսկում

Դիմումի տեսակներ
Ազգությամբ հայ լինելու հիմքով
Այս հիմքով կարող են դիմել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր կարող են հիմնավորել ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը։
Աշխատանքային պայմանագրի կամ կամավոր աշխատանքի հիմքով
Այս հիմքով կարող են դիմել աշխատանքային պայմանագիր կա՛մ կամավոր աշխատանք կատարելու մասին պայմանագիր ունեցող, կա՛մ կնքելու հնարավորություն ունեցող, կա՛մ Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդված 1-ին մասի «ե»-«թ», «ժբ», «ժե», «ժզ», «ժթ», «ի» կետերով նախատեսված աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունների ցանկին համապատասխանող օտարերկրյա քաղաքացիները։
ՀՀ-ում կատարված ներդրման հիմքով
Այս հիմքով կարող են դիմել օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր կատարել են առնվազն 5 մլն դրամի ներդրում։
Ուսման հիմքով
Այս հիմքով կարող են դիմել ՀՀ-ում գրանցված ԲՈՒՀ հանդիսացող կազմակերպությունները՝ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ուսանողների համար, ինչպես նաև ՀՀ-ում գրանցված մասնավոր ընկերությունները՝ ոչ ֆորմալ կրթության հիմքով օտարերկրյա քաղաքացիների համար
Ձեռնարկատիրության իրականացման հիմքով
Այս հիմքով կարող են դիմում ներկայացնել ՀՀ-ում գրանցված օտարերկրացի անհատ ձեռնարկատերերը կամ ՀՀ-ում գործող իրավաբանական անձը՝ ընկերության սեփականատեր/բաժնետեր հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների համար
Ընտանեկան հանգամանքներ
Այս հիմքով կարող են դիմել ՀՀ քաղաքացիները կամ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող անձինք՝ իրենց օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մերձավոր ազգականների (ծնող, ամուսին, զավակ) համար
Օգտակար նյութեր


