Ծառայություն
Ուսման հիմքով
Ովքե՞ր կարող են դիմել տվյալ հիմքով
Օտարերկրացիների համար ժամանակավոր կացության կարգավիճակի համար դիմումը ներկայացվում է հաստատության ղեկավարի կամ լիազորված անձի կողմից։
Դիմումի ներկայացման կարգը և ներկայացվող փաստաթղթերը
Անհրաժեշտ է ավելացնել ուսանողին, լրացնելով վերջինիս․
- հանրային ծառայությունների համարանիշ (եթե ուսանողը չունի ՀԾՀ, ապա նախքան համակարգում գրանցվելը անհրաժեշտ է դիմել ՀԾՀ ստանալու համար, այլապես համակարգում գրանցում չի հաջողվի),
- կոնտակտային էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար,
- 3*4 չափի լուսանկարը։
Կարևոր է իմանալ
Շահառուին գրանցելիս անհրաժեշտ է լրացնել նաև ուսանողի ուսման վայրի և ղեկավարի վերաբերյալ տվյալներ։
Դիմումը ստեղծելուց հետո անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարումը, ինչը կարող է անել թե՛ ուսումնական հաստատությունը, թե՛ շահառու հանդիսացող օտարերկրացին՝ անձնական էջից։
ՄՔԾ կողմից դիմումը դիտարկվում է բացառապես պետական տուրքը վճարելուց հետո։