Մեր մասին
Նախկին workpermit.am համակարգին փոխարինման է եկել նոր կացության կարգավիճակի տրամադրման, երկարաձգման և դադարեցման հետ կապված ծառայությունների միասնական էլեկտրոնային հարթակը։ Այն մշակվել է ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) աջակցությամբ և տնօրինվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։
Նոր համակարգը հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կացության կարգավիճակի տրամադրման դիմումներ՝ բոլոր հիմնական հիմքերով։
Հարթակում կիրառվում են օգտատերերի տարբեր կատեգորիաների համար նախատեսված գրանցման և մուտքի ճկուն մեխանիզմներ։ Համակարգից կարող են օգտվել գործատուները, կրթական հաստատությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կացության կարգավիճակ ունեցող անձինք, ինչպես նաև օտարերկրացիները՝ կախված դիմումի տեսակից և ներկայացման հիմքից։
Համակարգի միջոցով հնարավոր է՝
- ներկայացնել և կառավարել դիմումները ամբողջությամբ առցանց,
- հետևել դիմումի ընթացքին իրական ժամանակում,
- ստանալ ծանուցումներ և ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր,
- կատարել պետական տուրքի առցանց վճարում,
- ներկայացնել դիմումներ ընտանիքի անդամների համար,
- կառավարել լիազորված անձանց և նրանց լիազորությունները,
- օգտվել միասնական անձնական էջից՝ տարբեր կարգավիճակներով (դիմող, գործատու, ընտանիքի անդամ, լիազորված անձ և այլն)։
Հարթակի ներդրումը նպաստում է պետական ծառայությունների թվայնացմանը, վարչարարության պարզեցմանը, տվյալների փոխգործունակության բարձրացմանը և Հայաստանի Հանրապետությունում միգրացիոն գործընթացների առավել արդյունավետ կառավարմանը։