Ծառայություն
Աշխատանքային պայմանագրի կամ կամավոր աշխատանքի հիմքով
Ովքե՞ր կարող են դիմել տվյալ հիմքով
Օտարերկրացիների համար աշխատանքի թույլտվության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման դիմումը ներկայացնում է գործատու ընկերության տնօրենը կամ լիազորված անձը։
Դիմումի ներկայացման կարգը և ներկայացվող փաստաթղթերը
Առաջին հերթին անհրաժեշտ է «Մարդկային ռեսուրսներ» բաժնի «Աշխատակիցներ» ենթաբաժնից ավելացնել նոր աշխատակից՝ կցելով օտարերկրացու՝
- Անձնագիրը,
- կոնտակտային էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը,
- 3*4 չափի լուսանկարը։
Կարևոր է իմանալ
Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է լրացնել աշխատանքային պայմանների հարցաթերթիկը։
Դիմումը ստեղծելուց հետո անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարումը, ինչը կարող է անել թե՛ գործատուն, թե՛ շահառու հանդիսացող օտարերկրացին՝ անձնական էջից։
ՄՔԾ կողմից դիմումը դիտարկվում է բացառապես պետական տուրքը վճարելուց հետո։