Կառավարության զինանշանի լոգո
Կացության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգ

Ծառայություն

ՀՀ-ում կատարված ներդրման հիմքով

Ովքե՞ր կարող են դիմել տվյալ հիմքով

Այն օտարերկրացիները, ովքեր ՀՀ-ում կատարել են 5 մլն և ավելի ներդրում՝ ձեռք բերելով անշարժ գույք, կարող են ներկայացնել իրենց դիմումը անձամբ։

Դիմումի ներկայացման կարգը և ներկայացվող փաստաթղթերը

Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ տվյալները և փաստաթղթերը․

  • Վավեր անձնագիր,
  • հանրային ծառայությունների համարանիշ (եթե չունեք ՀԾՀ, ապա նախքան համակարգում գրանցվելը անհրաժեշտ է դիմել ՀԾՀ ստանալու համար, այլապես համակարգում գրանցումը չի հաջողվի),
  • կոնտակտային հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե,
  • առնվազն 5 մլն դրամ շուկայական արժեքով գույքի անհատ գնահատողի կողմից տրված փաստաթուղթ,
  • եթե շահառուն ունի մեկից ավելի գույք, և մեկ գույքի շուկայական արժեքը չի գերազանցում 5 մլն դրամը, ապա շահառուն կարող է ներկայացնել մեկից ավելի գույքի վերաբերյալ տեղեկատվություն։