Կառավարության զինանշանի լոգո
Կացության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգ

Ծառայություն

Ազգությամբ հայ լինելու հիմքով

Ովքե՞ր կարող են դիմել տվյալ հիմքով

Կացության կարգավիճակ ստանալու համար ազգությամբ հայի հիմքով կարող են դիմել այն օտարերկրացիները, ովքեր կարող են հիմնավորել իրենց ազգությամբ հայ լինելը։

Դիմումի ներկայացման կարգը և ներկայացվող փաստաթղթերը

Հիմնավորող փաստաթղթերը հետևյալն են․

  • Ծննդյան վկայական
  • Եթե ծննդյան վկայականում բացակայում է նշումը ազգությամբ հայ լինելու մասին, ապա անհրաժեշտ է կցել ազգությամբ հայ լինելը հավաստող փաստաթուղթ՝ (ընտրովի)
  • Մկրտության մասին վկայական
  • Ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը, կամ այլ փաստաթուղթ, որտեղ առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում։
  • Ծնողների (կամ պապի և տատի) ամուսնության վկայականը
  • Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հավաստող այլ փաստաթուղթ՝ եթե եղբոր կամ քրոջ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ
  • Հայր ծնողի (պապի) դեպքում՝ հայրության ճանաչման վկայականը կամ ամուսնության վկայականը
  • Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ

Կարևոր է իմանալ

Անհրաժեշտ է կցել ներկայացվող բոլոր օտարալեզու փաստաթղթերի նոտարական կամ հյուպատոսական վավերացված թարգմանությունները, ներառյալ անձնագրի թարգմանությունը։