Ծառայություն
Ընտանեկան հանգամանքներ
Ովքե՞ր կարող են դիմել տվյալ հիմքով
Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ծնողի, ամուսնու կամ զավակի համար ժամանակավոր կացության կարգավիճակի համար դիմումը ներկայացնում է ՀՀ քաղաքացին կամ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին՝ գրանցվելով խիստ նույնականացմամբ։
Դիմումի ներկայացման կարգը և ներկայացվող փաստաթղթերը
Ներկայացվող փաստաթղթերն են․
- շահառուի վավեր անձնագիր,
- կոնտակտային էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը,
- 3*4 չափի լուսանկարը
ազգակցական կապը հիմնավորող փաստաթղթեր՝
- ծննդյան վկայական,
- ամուսնության վկայական
Կարևոր է իմանալ
Օտարալեզու բոլոր փաստաթղթերը պետք է լինեն օրենքով սահմանված կարգով հաստատված և նոտարական կամ հյուպատոսական վավերացմամբ հայերեն թարգմանությամբ (ներառյալ անձնագրի թարգմանությունը)։